Ուկրաինայի առաջնության 22-րդ տուրի շրջանակներում Դոնեցկի «Շախտյոր»-ը հյուրընկալվելիս 1:2 հաշվով հաղթեց «Իլիչևեցին»: Հյուրերի կազմում գոլերի հեղինակներ դարձան Հյուբշմանն ու Վիլլիանը:
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիկ Մխիթարյանը խաղադաշտ դուրս եկավ հիմնական կազմում և մասնակցեց ամբողջ հանդիպմանը:
«Հանքափորներ»-ն իրենց վաստակած միավորների թիվը հասցրին 55-ի և առաջին հորիզոնականը կիսում են Կիևի «Դինամո»-ի հետ: Մայրաքաղաքային ակումբը մեկ խաղ պակաս է անցկացրել: Այսպիսով`
«Իլիչևեց» – «Շախտյոր»` 1:2
0:1 Հյուբշման (6′), 0:2 Վիլլիան (55′), 1:2 Յարոշենկո (68′)









































