Մագնիսական փոթորիկը, որը Երկրագնդի վրա սկսվել է հինգշաբթի երեկոյան ժամերից ու շարունակվում է մինչ հիմա, ամենաերկարատևն է ու շարունակականը 2006 թ. դեկտեմբերից ի վեր: Այս մասին RIA Novosti գործակալությանը հայտնել է ՌԴ երկրային մագնիսականության, իոնոսֆերայի և ռադիոալիքների տարածման ինստիտուտի տիեզերական եղանակի կանխատեսումների կենտրոնի ղեկավար Սերգեյ Գայդաշը:
Մագնիսական փոթորիկները Երկրագնդի վրա սկսվում են, երբ մոլորակի մագնիտոսֆերային «հարվածում են» Արևի արտանետած պլազմայի ամպերը, որոնք կապված են ռենտգենյան բռնկումների հետ: Մարտի 8-ից սկսված գեոմագնիսական հուզումների առաջացման պատճառը մինչև մեր մոլորակ հասած արևային պլազմայի արտանետումներն են, որոնք զուգակցվել են մարտի 7-ի հզոր ռենտգենյան բռնկմամբ:










































