Ռուսաստանի հավաքականի և Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Անդրեյ Արշավինը ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ կարող է պայմանագիր կնքել Թուրինի «Յուվենտուս»-ի հետ. այդ մասին հայտնել է 29-ամյա կիսապաշտպանի գործակալ Դենիս Լախտերը` Record պարբերականին տված հարցազրույցում: «Շատ հավանական է, որ Արշավինը շուտով տեղափոխվի Թուրին: Խնդիրը միայն պայմանագրի ֆինանսական կողմն է. «Արսենալ»-ը նրա համար պահանջում է 20 մլն եվրո, և միայն այդ պատճառով կարող է տեղափոխությունն այս ձմռանը չկայանա: Իրադարձությունների նման զարգացման դեպքում տրանսֆերը կկայանա հունիսին»: