«2011 թվականի արդյունքներով՝ BMW ընկերության մաքուր եկամուտը 51 % -ով աճել է` մինչև 4.9 միլիարդ եվրո»,– ասվում է գերմանական ավտոընկերության հաղորդագրության մեջ:
Այսպես, եկամուտն աճել է 14 %–ով՝ դառնալով 68.82 միլիարդ դոլար: Վաճառքի ակտիվ աճ գրանցվել է Չինաստանում, որտեղ գերմանական ավտոմեքենայի մակնիշի պահանջարկն աճել է 38 %–ով` 233,6 հազար ավտոմեքենա:
Ավտոարտադրողի հաղորդագրության մեջ նշվում է, որ աշխարհում վաճառքը աճել է 14,2 %–վ` մինչև 1.66 միլիոն ավտոմեքենա: Հաջող ֆինանսական տարվա ֆոնին BMW-ն մտադիր է բաժնետերերի շահաբաժինը մեծացնել 1.3 եվրոյից մինչև 2.3 եվրո` մեկ բաժնետոմսի համար:
«Մենք ավելի քան հասել ենք մեր նպատակին»,- նշում է ընկերության ղեկավար Նորբերտ Ռեյթխոֆերը: Նրա խոսքերով՝ 2011 թվականն ընկերության պատմության մեջ լավագույնն է:








































