Երկրորդ կիսամիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարի չեմպիոն Մեննի Պակյաոն (54-3-2) հարկերը չվճարելու պատճառով կարող է դատապարտվել 2 տարվա ազատազրկման:
Հանրահայտ բռնցքամարտիկը սահմանված ժամկետում չի ներկայացրել բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը Ֆիլիպինների հարկային մարմնին, այդ պատճառով գործը հանձնվել է դատարանի քննությանը:
Այժմ Պիկյաոն սպասում է դատարանի որոշմանը: Չնայած երեք նախազգուշացումներին` Մեննին այդպես էլ չի ներկայացել դատարան: World Boxing News-ի տեղեկացմամբ դատական հայցի բավարարման դեպքում բռնցքամարտիկը կդատապարտվի երկու տարվա ազատազրկման:












































