Ռուս իրավապաշտպանները հանդես են եկել հայտարարությամբ, որում ԱՄՆ պետքարտուղարի հայտարարությունը Ռուսաստանի ընտրությունների վերաբերյալ «վիրավորական» են անվանել։
Հիլարի Քլինթոնն ասել է, որ ԱՄՆ պատրաստ է աշխատել «Ռուսաստանի նախագահական ընտրություններին ակնհայտ հաղթող» Վլադիմիր Պուտինի հետ։
Ըստ իրավապաշտպանների՝ այս խոսքերն ասվել են հենց այն օրերին, երբ ավելի ու ավելի շատ փաստեր են բացահայտվում ընտրությունների ժամանակ զանգվածային խախտումների մասին։
Հիշեցնենք, որ մարտի 4-ին Ռուսաստանում անցկացված նախագահական ընտրություններում հաղթանակ է տարել Վլադիմիր Պուտինը՝ հավաքելով ավելի քան 63 տոկոս ձայն,- հաղորդում է Свобода-ն։