The Guardian-ը տեղեկացնում է, որ «Արսենալ»-ը համաձայնության է եկել «Քյոլն»-ի հետ, և հարձակվող Լուկաշ Պոդոլսկին կտեղափոխվի լոնդոնյան ակումբ:
Bild-ի փոխանցմամբ ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ խաղացողն իր նոր ակումբի հետ կստորագրի 4-ամյա պայմանագիր և կստանա 100.000 ֆունտ շաբաթական աշխատավարձ:
Նշենք, որ 26-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը «Քյոլն»-ի հետ գործում է մինչև 2013 թվականը: Պոդոլսկիի` «զինագործներ»-ի շարքերը համալրելու մասին տեղեկատվությունն ավելի վաղ հաստատել էր «Արսենալ»-ի և Գերմանիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Պեր Մերտեսակերը:
Հիշեցնենք, որ գերմանացու տրանսֆերը ցանկանում էին ձեռք բերել նաև ռուսական երկու ակումբներ` «Անժի»-ն ու «Լոկոմոտիվ»-ը: Մախաչկալայի ակումբը պատրաստ էր քառապատկել հարձակվողի` ներկայիս 3 մլն եվրո տարեկան աշխատավարձը:









































