Armchess.am-ը տեղեկացնում է, որ գրոսմայստեր Արսեն Եղիազարյանն Իրանի Ռաշտ քաղաքում ավարտված օփենում 11 հնարավորից վաստակեց 7,5 միավոր և գրավեց 10-րդ տեղը: Գրոսմայստեր Լևոն Բաբուջյանի արդյունքն է 6,5 միավոր: 9 միավորով առաջին մրցանակը նվաճեց միջազգային վարպետ Պույա Իդանին (Իրան):
B մրցաշարում Մարիա Գևորգյանը 8 միավորով գրավեց 9-րդ տեղը: ՖԻԴԵ-ի վարպետ Հայկ Մարտիրոսյանը վաստակեց 7,5 միավոր:
Մրցաշարին մասնակցում էին 103 շախմատիստներ: