Մադրիդի «Ռեալ»-ը ցանկանում է ձեռք բերել Մյունխենի «Բավարիա»-ի և Գերմանիայի հավաքականի հարձակվող Միրոսլավ Քլոզեին: Ակումբը նման ցանկություն է հայտնել այն բանից հետո, երբ պարզ դարձավ, որ մադրիդցիների հարձակվող Գոնսալո Իգուաինը չի կարողանա թիմին օգնել առաջիկա 4 ամիսների ընթացքում: Եթե հաշվի առնենք, որ գերմանական ակումբի գլխավոր մարզիչ Լուի վան Գալն առանձնապես մեծ հույսեր չի կապում 32-ամյա հարձակվողի հետ, ապա նրա տրանսֆերն ավելի հավանական է դառնում,- հաղորդում է AS-ը:










































