Երեկ կատալոնական «Բարսելոնան» ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի խաղարկության 1/8-րդ եզրափակչի պատասխան խաղում 7:1 հաշվով ջախջախել է Լեվերկուզեի «Բայեր» թիմին և դուրս եկել հաջորդ փուլ:
Այս խաղում բարձր արդյունավետությամբ աչքի է ընկել իսպանական թիմի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին, ով մրցակցի դարպասն է ուղարկել 5 գնդակ: Սա Չեմպիոնների լիգայի խաղարկության ռեկորդ է, քանի որ մինչ այդ ոչ մի ֆուտբոլիստի մեկ խաղի ընթացքում չէր հաջողվել խփել միանգամից 5 գնդակ:
«Բարսելոնայի» կազմում երկու գոլ է խփել Քրիստիանո Տյելոն: «Բայերի» իսկ գոլի հեղինակ է դարձել Քարիմ Բելլարաբին:









































