ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման այսօր պաշտոնապես չհայտարարված հանդիպում է ունեցել Լիբիայի անցումային կառավարության վարչապետ Աբդել Ռահիմ Ալ-Քիբի հետ և հստակեցրել է հունիսին կայանալիք ընտրությունների կարևորությունը:
Ինչպես հաղորդում է Associated press-ը, Սպիտակ տունն ասել է, որ Օբաման ողջունել է վարչապետին առաջնորդի նրա դերի համար և երկիրը վերակառուցելու նրա կառավարության ջանքերի համար:
Սպիտակ տան հայտարարության մեջ ասվել է, որ նախագահը խրախուսել է վարչապետին շարունակել ընտրությունների հետ կապված ծրագրերը և շեշտել է թափանցիկության կարևորությունն այն ժամանակ, երբ կառավարությունը փորձում է հիմնել վստահելի հաստատություններ:
Օբաման ու Քիբը նաև քննարկել են անվտանգության և համագործակցության հարցերը: