BBC-ի հաղորդմամբ՝ Լիբիայի Ազգային անցումային խորհրդի ղեկավարը՝ Մուստաֆա Աբդել Ջալիլը, հայտարարել է, որ պատրաստ է պաշտպանել երկրի միասնությունը նաև ուժի կիրառման միջոցով:
Նավթով հարուստ Լիբիայի արևելքի ցեղերի առաջնորդները այդ տարածքը նախկինում հայտարարել էին մասամբ ինքնավար:
Այս մասին որոշումը կայացվել է Բենղազիում կայացած հանդիպման ժամանակ:
Այս քայլի կողմնակիցների կարծիքով՝ տարածաշրջանը, որը հայտնի է որպես Կիրեհաիկա, երկար տարիներ մնացել է առանց ուշադրության, այնպես, որ իրենց բոլոր խնդիրներով պետք է զբաղվեն հենց տեղի բնակիչները: