Աֆղանստանի սահմանային ոստիկանության աշխատակիցները չորեքշաբթի առգրավել են 12 տոննա պայթուցիկ Կանդագարի հարավային նահանգում, հաղորդում է «Բախտար» լրատվական գործակալությունը:
Ըստ գործակալության տվյալների՝ Պակիստանի երեք քաղաքացիներ փորձել են ապօրինաբար հատել սահմանը տրակտորներով, որտեղ տուփերով պայթուցիկ նյութեր են եղել:
Երբ Աֆղանստանի սահմանապահները կանգնեցրել են նրանց և սկսել ստուգել, պակիստանցիները փախել են դեպի Պակիստանի սահմանը: Նրանք կարողացել է հատել այն և հասնել սահմանապահներին, ովքեր դիտակետից հետևում էին տեսարանին:










































