Ճապոնիայի կայսրը` 75-ամյա Ակիհիտոն, որն ընդամենը երեք շաբաթ առաջ սրտի վիրահատության էր ենթարկվել, կրկին հոսպիտալացվել է և ևս մեկ վիրահատության կենթարկվի: Այս մասին հաղորդում են ճապոնական լրատվամիջոցները:
Այս անգամ բժիշկները պետք է նրա թոքերից հեռացնեն հավաքված հեղուկը: Հերթական բժշկական զննությունը վտանգավոր երևույթներ է հայտնաբերել կայսեր թոքերում:








































