Երեքշաբթի օրը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի հանդիպման ավարտից հետո կայացել է վրացական և ադրբեջանական կողմերի համաձայնագրերի ստորագրման արարողությունը:
Վիճակագրության ոլորտին վերաբերող փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել Ադրբեջանի Պետական կոմիտեի և Վրաստանի Ազգային վիճակագրական ծառայության միջև:
Երկու երկրների միջև համաձայնագիր է կնքվել նաև սպորտի բնագավառում:
Փաստաթղթերի ստորագրման արարողությունից հետո Ալիևն ու Սաակաշվիլին մամուլի համար հայտարարությամբ են հանդես եկել։










































