«Չիկագո»-ի խաղարկող Դերրիք Ռոուզը և «Դենվեր»-ի պաշտպան Թեյ Լոուսոնը ճանաչվել են NBA-ի՝ համապատասխանաբար Արևելյան և Արևմտյան գոտիների շաբաթվա լավագույն բասկետբոլիստներ։ Այդ մասին տեղեկացնում է Լիգայի պաշտոնական կայքը։
Ռոուզը «ցուլեր»-ի հետ հաղթանակ տարավ 4 խաղերում՝ մեկ խաղում միջինը վաստակելով 28.8 միավոր և կատարելով 7.5 արդյունավետ փոխանցում։
Լոուսոնի գերազանց խաղն օգնեց «Դենվեր»-ին 3 խաղերում տանել նույնքան հաղթանակ։ Պաշտպանը 1 խաղում միջինը վաստակեց 20.7 միավոր, կատարեց 11.7 արդյունավետ փոխանցում։










































