La Gazzetta dello Sport-ը տեղեկացնում է, որ Չեմպիոնների Լիգայի գավաթի 2015/16թթ. խաղարկության եզրափակիչը տեղի կունենա «Սան Սիրո» մարզադաշտում։ Միլանի իշխանությունները ցանկանում էին եվրոպական ակումբային ամենահեղինակավոր մրցաշարի եզրափակիչն ավելի շուտ ընդունել, սակայն 2015 թվականին քաղաքում տեղի կունենա համաշխարհային ցուցահանդես և անվտանգության ապահովման նպատակով հրաժարվեցին երկու իրադարձությունների համատեղման մտքից։
Վերջին անգամ «Սան Սիրո»-ն, որտեղ իրենց տնային հանդիպումներն են անցկացնում «Միլան»-ն ու «Ինտեր»-ը, ՉԼ գավաթի խաղարկության եզրափակիչն ընդունել էր 2001 թվականին, երբ Մյունխենի «Բավարիա»-ն պարտության մատնեց «Վալենսիա»-ին։ «Սան Սիրո»-ն տեղավորում է 80.074 հանդիսական։
Հիշեցնենք, որ Եվրոպայի Լիգայի գավաթի 2014/15թթ. խաղարկության եզրափակիչը տեղի կունենա «Յուվենթուս»-ի նորակառույց մարզադաշտում։



































