Այսօր՝ մարտի 6-ին, Մադրիդի «Ռեալ»-ը տոնում է իր 110-ամյակը։ 1902 թվականի մարտի 6-ին ստեղծվեց ֆուտբոլային ակումբ, որը 2000 թվականի դեկտեմբերի 11-ին ՖԻՖԱ-ի կողմից ճանաչվեց 20-րդ դարի ուժեղագույն թիմ և այժմ հայտնի է ամբողջ աշխարհում։
110 տարիների ընթացքում «Ռեալ»-ը 31 անգամ դարձել է Իսպանիայի չեմպիոն, 9 անգամ հաղթող ճանաչվել Չեմպիոնների Լիգայի և Չեմպիոնների Գավաթի խաղարկություններում, որը համարվում է ռեկորդային ցուցանիշ։ Բացի այդ, «արքայական ակումբ»-ը 18 անգամ նվաճել է Իսպանիայի գավաթը, 8 անգամ՝ Սուպերգավաթը, 2 անգամ՝ ՈւԵՖԱ-ի գավաթը, 1 անգամ՝ ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթը և 3 անգամ դարձել է Միջմայրցամաքային գավաթի խաղարկության հաղթող։






































