Հյուսիսային Կորեայում ցույցեր են անցկացվում, որոնց մասնակիցները պահանջում են, որ երկրի իշխանությունները «պատժեն» Հարավային Կորեայի ղեկավարությանը՝ կառավարության և Ժողովրդական Հանրապետության ժողովրդի արժանապատվությունը վիրավորելու համար:
Երկուշաբթի նմանատիպ ցույցերին մասնակցած զինված ուժերի ներկայացուցիչները նշել են, որ բանակն ու ժողովուրդը «սպասում են հրամանի, որպեսզի Հարավային Կորեայից վտարեն մի խումբ դավաճանների՝ դավաճան Լի Մեն Բակովի գլխավորությամբ (Կորեայի Հանրապետության նախագահ), որոնք վարկաբեկում են Հյուսիսային Կորեայի ղեկավարությանը:
Փհենյանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ Ազգային պաշտպանության կոմիտեի քաղաքական տնօրինության պետի տեղակալ, գեներալ-մայոր Գվակ Չխոլ Խին պարզաբանել է, որ Հարավային Կորեայի բանակի և ոստիկանության աշխատակիցները, զինվորներն ու սպաները զորանոցների և այլ ռազմական օբյեկտների վրա Հարավային Կորեայի ղեկավարների հասցեին վիրավորական բովանդակությամբ և կարգախոսներով պաստառներ են կախել:
ИТАР-ТАСС-ի տեղեկացմամբ՝ գեներալը նշել է նաև, որ հիմնական լարվածության պատճառը «առճակատման քաղաքականությունն է, որը Սեուլը վարում է հյուսիսի հայրենակիցների դեմ»:







































