Грузия Online-ի փոխանցմամբ՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենն ալյանսի շտաբ-բնակարանում տեղի ունեցած ամենամսյա մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ չնայած Ռուսաստանի դիրքորոշմանը՝ Բուխարեստի գագաթնաժողովի որոշումը մնում է ուժի մեջ, ըստ որի՝ Վրաստանը պետք է անդամակցի ՆԱՏՕ-ին.
«Ոչ մի երրորդ երկիր, ոչ մի երրորդ կողմ չի կարող որոշում կայացնել ՆԱՏՕ-ի փոխարեն: ՆԱՏՕ-ն որոշել է վարել բաց դռների քաղաքականություն, ՆԱՏՕ-ի դռները բաց են: Մենք դա ևս մեկ անգամ կկրկնենք Չիկագոյում:
ՆԱՏՕ-ի դռները բաց են այն եվրոպական երկրների համար, որոնք մասնակցում են հյուսիսատլանտյան տարածաշրջանի անվտանգությանը և պահպանում են ՆԱՏՕ-ի արմատական սկզբունքները: Դա ուղղակիորեն նշված է համաձայնագրի 10-րդ կետում: Այդ քաղաքականությունը վերաբերում է նաև Վրաստանին»:











































