Արգենտինահայ թենիսիստ Դավիթ Նալբանդյանը շարունակում է հաջող ելույթ ունենալ Օքլենդում ընթացող ATP մրցաշարում: 355 հազար դոլար մրցանակային ֆոնդ ունեցող մրցաշարի երկրորդ փուլում Նալբանդյանը 2 սեթում (6:3, 6:2) հեշտ հաղթանակ տարավ գերմանացի Ֆիլիպ Պետշների նկատմամբ և դուրս եկավ քառորդ եզրափակիչ, որտեղ նրա մրցակիցը կլինի Ռոբին Հաասե – Ջոն Իզներ զույգի հաղթողը: