Thursday, 25 06 2026
Նոր Ազդակ Թուրքիայից Երևանին և Բաքվին. Անկարան վերջնական խաղաղություն է ուզում
Ղալիբաֆը սահմանեց․ Ադրբեջանը Իրանի բարեկամն է
Պարեկներն ու համայնքային ոստիկանները թմրանյութ պահելու և օգտագործելու հերթական դեպքերն են բացահայտել
«Փոքրիկ քայլ» միջազգային մրցույթ-փառատոնում անշուշտ կլինեն հաղթողներ, սակայն պարտվողներ չեն լինելու. Դանիել Դանիելյան
ՀՀ-ի և ՕՊԵԿ-ի Միջազգային զարգացման հիմնադրամի միջև ստորագրվել է «Հայաստանի տնտեսական վերափոխման ծրագիր» բյուջետային աջակցության վարկային համաձայնագիրը
Ռոբերտ Աբիսողոմոնյանի և Խոնդկեր Թալայի հանդիպմանը անդրադարձ է եղել ՄԱԿ80 նախաձեռնության շրջանակներում նախատեսվող բարեփոխումներին
Կանցկացվի Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Երևանի բաց առաջնություն միջազգային հուշամրցաշար
Խցանման դեպքում խաչմերուկ մուտք գործելը կառաջացնի տուգանք և միավորի կորուստ
Քննարկվել է սոցիալական տաքսի ծառայության ծրագրի երկրորդ փուլի իրականացումը
23:15
Ռոնալդուն դարձավ առաջին ֆուտբոլիստը, որը գոլ է խփել Աշխարհի 6 առաջնություններում
Բարեփոխման հերթական փուլն է տեղի ունենում․ ՀՀ վարչապետ
Դարի գողություն․ Սանկտ Պետերբուրգի բանկի երկու աշխատակից կասկածվում է 2 մլրդ ռուբլու գողության մեջ
Հունիսի 29-ից կփակվի Արին Բերդ փողոցի մի հատվածի երթևեկությունը
ՆԱՏՕ-ի ազդեցությունը տարածվում է նաև Հայաստանում․ Մեդվեդև
Հայաստան-Ադրբեջան հակասությունները պահպանվում են. միջպետական նորմալացումը կայանում է, հաշտեցումը՝ ոչ
Կասեցվել է «ԴԻԼԻ» ընկերության արտադրական գործունեությունը
Մանղալ կդնեն, Իսպիրյանը կերգի, իրենք կհառաչեն. այդպիսով կավարտվի ընդդիմության «փողոցային պայքարը»
21:30
Սարսափելի դեպք. մոդելի մարմինը հայտնաբերվել է ճամպրուկում, կասկածյալները՝ փախուստի մեջ
Դատական մաֆիա է գործում, որի դեմ պետք է պայքարել. «եռագլուխը» նստելու է շատ շուտով և շատ արագ
Ադրբեջանի ԱԳՆ-ն կրկին քննդատել է Փարիզին՝ հայամետ դիրքավորման համար
Ալիևը Միացյալ Նահանգների դեմ Իրանի «հաղթանակը» ողջունել է
20:50
Ֆրանսիայում գրանցվել է Էբոլա վիրուսով վարակման առաջին դեպքը
Քննարկվել են Հայաստանի էներգետիկ քաղաքականությանն առնչվող մի շարք հարցեր
20:30
Կիրիենկոյի մտերիմը կնշանակվի Աբխազիայում ՌԴ դեսպան
Ավետիք Չալաբյանը 2 ամսով կալանավորվեց
20:10
Արգենտինան պահանջում է արգելել ալիմենտ չվճարող ծնողներին ներկա գտնվել ԱԱ-2026-ի խաղերին
Սեդա Սաֆարյանի՝ գործին մասնակցության անհնարինության մասին որոշումը չի ընդունվել
19:50
ՀԱՊԿ բարձրագույն ղեկավարությունը մանրամասն կքննարկի Հայաստանի անդամակցության հեռանկարը
ՍԴ-ն սահմանել է ելույթների տևողությունը
19:30
Իրանը տեղեկացրել է, որ որևէ վճար չի պահանջում նավերի համար․ Թրամփ

Մինչև 24 տարեկանը թույլ չի տրվում զբաղվել սեռական կյանքով. սեռավարակաբան

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը մաշկաբան, սեռավարակաբան Կարեն Վարդանյանը անդրադարձավ սեռական դաստիարակությանը և խոսեց այն մասին, թե որ տարիքից պետք է սեռական հարաբերություններ ունենալ:

Ըստ նրա՝ մինչև 24 տարեկանը խորհուրդ չի տրվում զբաղվել սեռական կյանքով, որովհետև այդ դեպքում խաթարվում է սեռական հասունացումը: Նա նշեց, որ հաճախ իրականացվում են ակցիաներ և անչափահասների ներկայությամբ բաժանվում պահպանակներ, ինչը անթույլատրելի է: Սեռավարակաբանի համոզմամբ՝ այսպիսի ակցիաները պետք է լավ մշակված և կազմակերպված լինեն:

Համատեղ ասուլիսի ընթացքում հոգեբան Սամվել Խուդոյանը նշեց, որ միայն Հայաստանում կարելի է հանդիպել 40-ամյա կույսերի։ Ըստ նրա՝ սա նույնպես արտահայտությունն է այն բանի, որ մեզ մոտ սեռական դաստիարակությունը պատշաճ մակարդակի վրա չէ: Նրա խոսքով՝ սեռական դաստիարակությամբ շատ վաղ պետք է զբաղվել, այն պետք է ուղղված լինի խնդիրները հաղթահարելու:

«Երբեմն տղան նույնանում է մոր հետ և սկսում դրսևորել կանացի հատկանիշներ։ Մինչդեռ դեռահասության շրջանում շատ լուրջ ուշադրություն պետք է դարձվի սրան: Հատկապես բուհերում պետք է մտցնեն ընտանեկան կյանքի նախապատրաստման, սեռական կյանքի էթիկայի մասին առարկաները: Ես չեմ հանդիպել որևէ ընտանիքի, որը սեռական հարաբերությունների խնդիրներ չունենա»,- նշեց Ս. Խուդոյանը՝ հավելելով, որ իր հաճախորդներից ոմանք նաև ասել են, թե ամիսներով, տարիներով սեռական հարաբերություն չեն ունեցել:

Ըստ նրա՝ սա ևս սեռական դաստիարակության խնդիրներից է. զույգերը չգիտեն՝ ինչպես այս թեմայի շուրջ խոսել միմյանց հետ և լուծել իրենց պրոբլեմները: Կարեն Վարդանյանը նաև հավելեց. երբեմն դիմում են զույգեր՝ ասելով, թե կինը չի հղիանում, սակայն հետազոտության արդյունքում պարզվում է, որ նրանք ունեցել են միայն անալ հարաբերություններ:

«Նմանատիպ դեպքեր նույնպես հանդիպում են Հայաստանում: Այս ամենի մասին մարդիկ պետք է տեղեկացված լինեն՝ մինչ ինտերնետից ապատեղեկատվություն ստանալը, որից Հայաստանում շատ են օգտվում և սխալ տեղեկություն ստանում»,- մեկնաբանեց սեռավարակաբանը:

ԿԳՆ հանրակրթության վարչության գլխավոր մասնագետ Անահիտ Մուրադյանը տեղեկացրեց, որ բոլոր հանրակրթական դպրոցների բարձր դասարանների աշակերտները անցնում են «Առողջ ապրելակերպ» առարկան, որը որպես պաշտոնական դասընթաց մուտք է գործել 2007 թվականին:

«Բարձր դասարաններում ֆիզիկական պատրաստություն առարկայից 14 ժամ հատկացնում ենք «Առողջ ապրելակերպ»-ին: Մեթոդներն են՝ զրույց, բանավեճ, քննարկումներ, ունենք ուսումնական ձեռնարկներ։ Անդրադառնում ենք նաև ծխախոտի, թմրանյութերի, ՄԻԱՎ-ՁԻԱՀ-ի թեմաներին և այլ հարցերի»,- նշեց Ա. Մուրադյանը՝ հավելելով, որ դասընթացի նպատակը երեխաների ունեցած տեղեկության համակարգումն է և առաջին սեռական փորձը որքան հնարավոր է՝ հետաձգելը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում