ԱՄՆ-ն խոստացել է օգնություն տրամադրել Կոնգոյին այն բանից հետո, երբ երկրի մայրաքաղաք Բրազավիլում տեղի ունեցած հզոր պայթյունների հետևանքով ավելի քան 150 մարդ էր մահացել, իսկ 1000-ից ավելին՝ վիրավորվել:
AFP-ն տեղեկացնում է, որ Կոնգոյի նախագահը պարետային ժամ էր հայտարարել մայրաքաղաքում և երկուշաբթի օրը միջազգային օգնություն խնդրել:
Հիշեցնենք, որ մի շարք պայթյունները տեղի էին ունեցել էլեկտրական կարճ միացման պատճառով: Պայթյունների հետևանքով ավերվել էին տներ, և անգամ հարևան Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության մայրաքաղաքում պայթյունը որոշակի վնասներ էր պատճառել:









































