Backstreet Boys խմբի տղաներից մեկը ոստիկանությանը հայտնել է, որ Stone Mountain հյուրանոցային սենյակից, որտեղ ինքն ապրում էր իր կնոջ հետ, կատարել են 120.000 դոլար արժողությամբ զարդեղենի գողություն:
Ըստ Associated press-ի՝ Բրայան Լիթրելը հայտնել է, որ իրենք այգում են եղել, և երբ վերադարձել են, տեսել են, որ զարդերն անհետացել են:
Երգչի կինն ասել է, որ զարդերի մեջ է եղել իր ամուսնական մատանին, որն արժեր 110.000 դոլար:
Երգիչն այս մասին հայտնել է կիրակի օրը, բայց հստակորեն պարզ չէ, թե երբ է իրականում տեղի ունեցել գողությունը:








































