Այսօր հրապարակվեց ATP նոր վարկանիշային աղյուսակը: Նովակ Ջոկովիչը 13310 միավորով մնաց առաջին հորիզոնականում։ Դուբայի մրցաշարում հաղթանակ տանելուց հետո շվեյցարացի թենիսիստ Ռոջեր Ֆեդերերը կրճատեց Ռաֆայել Նադալի հետ առկա միավորների տարբերությունը: Նադալն ու Ֆեդերերը զբաղեցնում են համապատասխանաբար 2-րդ և 3-րդ տեղերը:
Լավագույն տասնյակը եզրափակում է Յանկո Տիպսարևիչը, ով 9-րդ տեղը զիջել է Արգենտինայի ներկայացուցիչ Խուան-Մարտին Դել Պոտրոյին:
1. (1) Նովակ Ջոկովիչ (Սերբիա) – 13630 միավոր
2. (2) Ռաֆայել Նադալ (Իսպանիա) – 10435
3. (3) Ռոջեր Ֆեդերեր (Շվեյցարիա) – 8710
4. (4) Էնդի Մարրեյ (Մեծ Բրիտանիա) – 7450
5. (6) Դավիդ Ֆերրեր (Իսպանիա) – 4665
6. (5) Ժո-Վիլֆրիդ Ցոնգա (Ֆրանսիա) – 4455
7. (7) Տոմաշ Բերդիխ (Չեխիա) – 3860
8. (8) Մերդի Ֆիշ (ԱՄՆ) – 2875
9. (10) Խուան-Մարտին Դել Պոտրո (Արգենտինա) – 2840
10. (9) Յանկո Տիպսարևիչ (Սերբիա) – 2710








































