Ռուս գործարար Ռոման Աբրամովիչը 1.2 մլն ԱՄՆ դոլարով ձեռք է բերել «Եվրո-2012»-ի խմբային փուլի 2-րդ տուրում կայանալիք Ռուսաստան – Լեհաստան ֆուտբոլային հանդիպման տոմս: «Չելսի»-ի սեփականատերը հանդիպմանը կհետևի Վորցլավայի «Ազգային» մարզադաշտի նախագահական օթյակից: Սակայն ՈւԵՖԱ-ն այդ տեղեկատվությունը չի հաստատում և նշում է, որ դա կոմերցիոն գաղտնիք է:
««Ազգային» մարզադաշտի նախագահական օթյակը վաճառված է, բայց գնորդի անունը չեմ հայտնի, քանի որ կոմերցիոն գաղտնիք է: Ես չեմ կարող նշել նաև երկիրը, որտեղ նա բնակվում է»,- ՈւԵՖԱ-ի ներկայացուցիչ Ռոբերտ Կրոժենևսկու խոսքերը մեջբերում է Puls Biznesu-ն:






































