Պաղեստինի ազատագրության կազմակերպությունը (ՊԱԿ) պատրաստվում է առանց միջնորդների նամակ ուղարկել Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուին, որում կարտահայտի պաղեստինան կողմի դիրքորոշումը խաղաղության գործընթացի վերաբերյալ: Այս մասին Al-Quds Al-Arabi թերթին տված հարցազրույցում հայտնել է ՊԱԿ-ի ներկայացուցիչ Սայիբ Օրեյքաթը՝ նշելով, թե նամակի տեքստն առայժմ պատրաստ չէ:
Թերթի տվյալներով՝ Պաղեստինի ղեկավար Մահմուդ Աբասը հատուկ կոմիտե է կազմել քաղաքական գործիչներից և իրավաբաններից, որոնք էլ կաշխատեն նամակի տեքստի վրա:
Ամենայն հավանականությամբ, այդ քայլից հետո Պաղեստինը կանկնկալի Նեթանյահուի գրավոր պատասխանը՝ կապված մինչև 1967 թ. պատերազմը եղած սահմանները հետ քաշվելու հարցում իր դիրքորոշման հետ:
Ընդ որում, թերթի աղբյուրը նշել է, որ նամակում բանակցությունները դադարեցնելու սպառնալիքներ չեն լինի:










































