Իսպանիայի առաջնության 26-րդ տուրի խաղային երկրորդ օրը կայացան 5 հանդիպումներ:
Առաջատար Մադրիդի «Ռեալ»-ը «Սանտիագո Բեռնաբեո» մարզադաշտում վստահ հաղթանակ տարավ «Էսպանյոլ»-ի նկատմամբ` իր վաստակած միավորների թիվը հասցնելով 67-ի և մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը զբաղեցնող «Բարսելոնա»-ի հետ պահպանելով 10 միավորի տարբերությունը: Գրանցվեցին հետևյալ արդյունքները`
«Ռեալ» – «Էսպանյոլ»` 5:0
1:0 Ռոնալդու (23′), 2:0 Խեդիրա (38′), 3:0 Իգուաին (47′), 4:0 Կակա (66′), 5:0 Իգուաին (78′)
«Սարագոսա» – «Վիլյառեալ»` 2:1
0:1 Մարտինուչիո (16′), 1:1 Լուիս Գարսիա (85′), 2:1 Աբրահամ (90+3′)
«Գրանադա» – «Վալենսիա»` 0:1
0:1 Ֆեգուլի (32′)
«Ատլետիկ» – «Ռեալ Սոսյեդադ»` 2:0
1:0, 2:0 Սուսաետա (25′, 81′)









































