Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ժամանել են Ադրբեջան:
Բաքվի միջազգային օդանավակայանում լրագրողների հետ զրույցում ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ռոբերտ Բրադտկեն հայտարարել է, որ իրենց այս տարածաշրջանային այցը պայմանավորված է հունվարի 23-ին Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի նախագահների եռակողմ հանդիպման ժամանակ արված հայտարարությունների կյանքի կոչմամբ:
Բրադտկեն նկատել է, որ իրենց տարածաշրջանային այցի վերջին կայանը կհանդիսանա Ադրբեջանը, ուր իրենք այսօր կհանդիպեն նախագահ Իլհամ Ալիևի, իսկ վաղը՝ արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ:
Համանախագահները հրաժարվել են պատասխանել լրագրողների հարցերին:
Հիշեցնենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն Ադրբեջան այցելելուց առաջ՝ մարտի 2-ին, այցելել են Երևան, իսկ հաջորդ օրը՝ Ստեփանակերտ:











































