«Լոտուս»-ի ավտոարշավորդ Ռոմեն Գրոժանը «Ֆորմուլա-1»-ի 2012 թվականի մրցաշրջանի նախամրցաշրջանային եզրափակիչ փորձարկումների երկրորդ օրը ցույց տվեց լավագույն արդյունքը: Երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրին «Տոռո Ռոսսո»-ի և «Ռեդ Բուլլ»-ի ավտոարշավորդներ Ժան-Էրիկ Վերնն ու Սեբաստիան Ֆետտելը: Փորձարկումները տեղի են ունենում Բարսելոնայում:
1. Ռոմեն Գրոժան («Լոտուս») – 1:22.614 (124 շրջան)
2. Ժան-Էրիկ Վերն («Տոռո Ռոսսո») – 1:23.126 (31)
3. Սեբաստիան Ֆետտել («Ռեդ Բուլլ») – 1:12.361 (85)
4. Ֆերնանդո Ալոնսո («Ֆերրերի») – 1:23.447 (125)
5. Հեյկի Կովալայնեն («Կատերհեմ») – 1:23.836 (104)
6. Կամուի Կոբայասի («Զաուբեր») – 1:23.836 (77)
7. Նիկո Հյուլկենբերգ («Ֆորս Ինդիա») – 1:23.836 (33)
8. Միխայել Շումախեր («Մերսեդես») – 1:23.978 (79)
9. Լուիս Հեմիլթոն («Մաքլարեն») – 1:24.111 (65)
10. Բրունո Սեննա («Ուիլիամս») – 1:24.925 (48)






































