Եվրահանձնաժողովի ղեկավար Ժոզե Մանուել Բարոզուն Բաքու կժամանի հունվարի 13-ին, նախապես հայտարարված 14-ի փոխարեն,- տեղեկացնում է APA-ն: Այդ օրը կեսօրին նախատեսված է նրա հանդիպումը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Բարոզուի խոսնակ Մայքլ Քարնիչիկի փոխանցմամբ, քննարկվելու են Ադրբեջանի և Եվրամիության հարաբերությունների բոլոր բնագավառները, այդ թվում՝ էներգետիկ ոլորտը: Կնքվելու են նաև մի շարք համաձայնագրեր: Հունվարի 14-ին Բարոզուն կհանդիպի վարչապետ Ռասիզադեի հետ և համալսարաններից մեկում ելույթ կունենա երկկողմ հարաբերությունների հարցի շուրջ: Նույն օրը Բարոզուն կմեկնի Թուրքմենստան: