Թուրքական Hürriyet Daily News թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը մասնակցել է Մշակույթի ու արվեստի ոլորտում մեծ մրցանակաբաշխությանը, որի ժամանակ հատուկ մրցանակ է շնորհել պոլսահայ հանրահայտ լուսանկարիչ Արա Գյուլերին:
Էրդողանը բոլորի համար անսպասելի վերցրել է իր մոտ դրված ֆոտոխցիկը և սկսել է լուսանկարել Արա Գյուլերին:
Հիշեցնենք, որ ֆոտոլրագրող Արա Գյուլերը ծնվել է 1928 թվականի օգոստոսի 16-ին Ստամբուլի Բեյօղլու թաղամասում:









































