ԱՄՆ պաշտոնյաներն այսօր ասել են, որ ռազմական հետաքննության ընթացքում պարզվել է, որ Աֆղանստանում ՆԱՏՕ-ի ռազմական բազայում Ղուրանների այրման մեջ ներգրավված են եղել հինգ զինվորներ:
TheWashington Post-ը գրում է, որ մուսուլմանական գրքերի հրդեհումը, որը, ըստ ԱՄՆ պաշտոնյաների, պատահական է եղել, մեկ շաբաթ շարունակ ցույցերի պատճառ է դարձել, որ հետևանքով Աֆղանստանի 30 քաղաքացիներ են սպանվել։ Այդ դեպքի պատճառով աֆղանները նաև հարձակումներ են իրականացրել ամերիկացի զինվորների վրա:
Քննիչներն ասել են, որ զինվորները Ղուրանները հանել են ռազմական բազայում գտնվող բանտից, քանի որ գրքերը «ծայրահեղական հաղորդագրություններ են պարունակել»:
Գրքերն այնուհետև պահվել են գրասենյակում, սակայն դրանք պատահաբար շփոթել են աղբի հետ և այրել:










































