Աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը, ով Դուբայի մրցաշարի կիսաեզրափակիչում 2:6, 5:7 հաշվով զիջեց բրիտանացի թենիսիստ Էնդի Մարրեյին, մրցաշարի պաշտոնական կայքին տված հարցազրույցում խոսել է անհաջողության պատճառների մասին.
«Մեկնարկել է նոր մրցաշրջանը: Անցած տարի ես հիանալի էի խաղում, այդ թվում և այստեղ` Դուբայում, սակայն պետք է առաջ շարժվել: Ընդհանուր առմամբ գոհ եմ իմ խաղից, բայց Էնդին ավելի որակյալ խաղ ցուցադրեց»:
Խաղի մասին իր կարծիքն է հայտնել նաև Մարրեյը.
«Ես լավ հարվածներ էի կատարում ու ագրեսիվ խաղ ցուցադրում հարձակման ժամանակ: Նովակի հետ հանդիպումներում յուրաքանչյուր միավորի համար պայքարում էի նաև Հռոմում, Ավստրալիայի Բաց առաջնության ժամանակ, սակայն այս անգամ անթերի չխաղաց նաև հակառակորդս»:









































