Աֆղանստանի բարձրաստիճան հոգևորականներն այսօր ասել են, որ ՆԱՏՕ-ի ռազմական բազայում Ղուրաններն այրելը «չար արարք էր, որը պետք է պատժվի»: Reuters-ը գրում է, որ նման պահանջը կարող է ավելի մեծացնել հասարակության բարկությունը:
Հոգևորականների խորհրդի անդամները նախագահ Համիդ Քարզայի հետ հանդիպելուց հետո ասել են, որ խորհուրդը խստորեն դատապարտում է այդ հանցանքը, որը «անմարդկային, վայրի քայլ էր» Ամերիկայի զորքերի կողմից։
Նախագահի գրասենյակից նաև հաղորդել են, որ խորհուրդը շեշտել է, որ նման չարության համար խնդրված ներողությունը երբեք չի կարող ընդունվել. «Բոլոր նրանք, ովքեր մեղավոր են պատահածի մեջ, պետք է ենթարկվեն դատաքննության և պատժվեն»:











































