Այսօր ՀՖՖ շտաբ-բնակարանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը հայտարարեց, որ կփակի Facebook սոցիալական ցանցում իր պաշտոնական էջը:
«Facebook-ում բարձրացած աղմուկի համար եմ այսօր ասուլիս հրավիրել: Ցանկացած քաղաքացի կարող է Facebook-ում հարց տալ և ես բոլորի հարցերին պատասխանել եմ: Բայց այսօր դուրս է գալիս, որ ես բացել եմ այդ էջն ինձ վիրավորելու համար: Այսօրվանից ես փակում եմ իմ Facebook-ի էջը: Ով ինչ հարցեր ունի, թող ուղղի ֆեդերացիայի մամուլի ծառայության միջոցով»,- հայտարարել է Հայրապետյանը: