Այսօր ԱԺ խմբակցությունների ճեպազրույցների ընթացքում «Առաջին լրատվական»-ի հարցին՝ ԲՀԿ-ն Վ. Օսկանյանի օգնությամբ կոալիցիայի հիմքերը խարխլելու հնարավորություն տեսնո՞ւմ է, ՀՀԿ խմբակցության նախագահ Գալուստ Սահակյանը նշեց. «Չեմ կարծում, թե կա նման հնարավորություն»:
Կվերանայվի՞ քաղաքական գործընթացներին բանակի ներգրավման հարցը «Արտակարգ դրության իրավական ռեժիմի» մասին օրինագծի երկրորդ ընթերցման ժամանակ՝ ՀՀԿ խմբակցության ղեկավարին հարցրին լրագրողները. «Այն փոփոխությունները, որոնց համար քվեարկեցին առաջին ընթերցմամբ, եղելությունների հետևանքների վերացում էր: Բանակի անմիջական մասնակցությունը բացառվում է»,- նկատեց Գ.Սահակյանը:
Սույն հարցով ՍԴ դիմելու խնդիր Գ.Սահակյանը չի տեսնում. «Շատ լավ է, որ մտահոգվող մարդիկ կան», բայց ինքը չի միանա նման նախաձեռնությանը:
Գ. Սահակյանը չցանկացավ նաև անդրադառնալ ՀՀ առաջին նախագահի երեկվա ելույթին, թե երկրորդ նախագահը խորտակված նավ է, իսկ երրորդը՝ խորտակվող:








































