Ըստ գերմանական մամուլի` ՖԻՖԱ-ն հետաքրքրվում է 2014 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլի Բահրեյն – Ինդոնեզիա հանդիպման արդյունքով:
Բանն այն է, որ Բահրեյնի հավաքականին մրցաշարի հաջորդ փուլ անցնելու համար անհրաժեշտ էր հակառակորդի նկատմամբ հաղթանակ տանել նվազագույնը 9 գնդակի տարբերությամբ, ինչպես նաև հուսալ, որ Քաթարի ընտրանին պարտություն կկրի զուգահեռաբար ընթացող Իրանի հետ հանդիպման արդյունքում:
Բահրեյնի ազգային թիմն իր առջև դրված խնդիրը գերազանց կատարեց և հաղթանակ տարավ 10:0 հաշվով, սակայն քաթարցիների` վերջին րոպեին հեղինակած գնդակը ոչնչացրեց բահրեյնցիների երազանքը: Չնայած այս ամենին` 10:0 հաշիվը ՖԻՖԱ-ին կասկածելի է թվում:



































