Գվատեմալայի դատարանը մերժել է համաներում շնորհել երկրի նախկին զինվորական ղեկավար Խոսե Էֆրաին Ռիոս Մոնտին, որին մեղադրում են 1980-ականներին հնդկացի բնակչության բնաջնջման մեջ:
Գեներալը հերքում է իրեն առաջադրված մեղադրանքները` նշելով, որ անձամբ չի արձակել պարտիզաններին և նրանց համակիրներին սպանելու հրաման:
Նրա իշխանության տարիներին, տարբեր տվյալներով, զինվորականները սպանել են շուրջ 200 հազար խաղաղ բնակիչների:
Լինելով հակակոմունիստ` Մոնտը վայելում էր ԱՄՆ օժանդակությունը: