«H1N1» տեսակի գրիպի համաճարակի վտանգ Վրաստանում չկա: Այս մասին հավաստիացրել է հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավարի տեղակալ Գիորգի Կանդելակին: Նա տեղեկացրել է, որ ներկայումս միայն մի հղի կնոջ մոտ է հաստատվել վարակի առկայությունը, սակայն հետազոտության վերջնական արդյունքը պարզ կլինի առաջիկա օրերին: Պաշտոնյան նաև տեղեկացրել է, որ այս աշնանային-ձմեռային սեզոնին երկրում գրանցվել է թռչնագրիպով հիվանդացության 5 դեպք, և բոլոր հիվանդները բուժվել են: