Նիդեռլանդներում էֆտանազիա իրականացնող կլինիկաներից մեկը կազմել է 6 հատուկ խումբ, որոնք այն կիրականացնեն տանը: Այս մասին գրում է Interfax-ը՝ վկայակոչելով տեղի ԶԼՄ-ները:
Կլինիկայի ծառայություններից կարող են օգտվել այն հիվանդները, որոնց բժիշկները հրաժարվել են իրենց հաճախորդներին զրկել կյանքից:
«Հինգշաբթի օրվանից մեզ մոտ աշխատում են բջջային խմբեր, որոնց մոտ կարող են գրանցվել այն մարդիկ, ովքեր իրենց համապատասխանում են համարում էֆատնազիայի իրավունք ունեցողների չափանիշներին»,- հայտնել է «Մահանալու իրավունք» ընկերակացության ներկայացուցիչ Վալբուրգ դե Յոնգը:
Սակայն շատ մասնագետներ արդեն իրենց բողոքն են հայտնել այս նորարարութան դեմ: Նրանց կարծիքով՝ միայն բուժող բժիշկն իրավունք ունի որոշել՝ արդյոք էֆտանազիայի կարիք կա, թե անհրաժեշտ է շարունակել բուժման գործընթացը:
2002թ. Նիդեռլանդները դարձավ առաջին երկիրը, որն օրինականացրեց էֆտանազիան: Դրանից հետո այդ երկրում ավելի քան 3000 մարդ օգտվել է իր այդ իրավունքից:











































