Ռուսական ВЗГЛЯД թերթը, վկայակոչելով աբխազական ԶԼՄ-ները, հայտնում է, որ երկու վրացիներ հավակնում են Աբխազիայի խորհրդարանում հայտնվելուն: Աբխազիայի խորհրդարանական ընտրությունները տեղի են ունենալու մարտի 10-ին:
Ընդհանուր առմամբ, 150 թեկնածուներ պայքարելու են խորհրդարանի 35 տեղերի համար: Հավակնորդների թվում են նաև 125 աբխազներ, 11 հայեր, 8 ռուսներ, 2 հույներ և մեկական օս ու կաբարդինացի: Թեկնածուներից 16-ը կանայք են:
Հիշեցնենք, որ Աբխազիայի խորհրդարանական ընտրություններին հետևելու են 10 երկրներ ներկայացնող 25 միջազգային դիտորդներ: Ի դեպ, Աբխազիայի նախորդ խորհրդարանական ընտրությունները տեղի են ունեցել 2007 թվականի մարտի 4-ին (առաջին փուլ):






































