Ռուս գործարարը, ով ղեկավարում է Avatar կոչվող բարձր տեխնոլոգիաներով հետազոտական ծրագիրը, ասում է, որ առաջիկա տասը տարիների ընթացքում մարդկային միքտը կներբեռնվի ռոբոտների մեջ, ինչը թույլ կտա, որ մարդիկ հավերժ ապրեն:
Daily Mail-ը գրում է, թե Իցկովն ասել է, որ ինքը 100 գիտնականների է հրավիրել իր նպատակին հասնելու համար և այժմ փնտրում է այլ գիտնականների, ովքեր կկարողանան օգնել ծրագրի իրականացմանը:
Իցկովը նաև ասել է, որ սա կարող է անմահության ճանապարհը լինել: Կատարյալ Avatar ունեցող մարդը կկարողանա հավերժ ապրել հասարակության մեջ. «Մարդիկ չեն ցանկանում մահանալ»:
Գործարարը ցանկանում է վիրահատության ճանապարհով մարդկային գիտակցությունը տեղափոխել ռոբոտի մեջ և վստահ է, որ առաջիկա 10 տարիների ընթացքում դա հնարավոր կլինի անել: Նա այս բոլոր հայտարարություններն արել է «Համաշխարհային ապագա–2045» համաժողովի ժամանակ:









































