Monday, 13 05 2024
Լավրովը կվերանշանակվի ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնում
Ֆրանսիան Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է շարունակել սահմանազատումն ըստ պայմանավորվածության
Բելգորոդում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի
Բելոուսովը կնշանակվի ՌԴ պաշտպանության նախարար, Շոյգուն այլ պաշտոն է ստացել
Ծառն ընկել է ավտոմեքենաների վրա
Պետք է ավելի դիստանցավորվել Ռուսաստանից, և Ադրբեջանին շանս չթողնել
Ֆրանսիայում Հայկական շարժումը կոչ է անում բոյկոտել Բագրատ Գալստանյանի նախաձեռնած ցույցը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հերթական հանրահավաքում մատնանշվեցին առաջիկա անելիքները
Բագրատաշենի ճանապարհը բաց է, հանրապետությունում փակ փողոցներ չկան. ՀՀ ՆԳՆ
Սա մեր եկեղեցու ամենաամոթալի էջերից է
Տարածաշրջանում աշխարհաքաղաքականությունը արմատապես փոխվում է. Մոսկվան փորձում է դա թույլ չտալ
Իրականում կա այլ ծրագիր, որը չի բարձրաձայնվում՝ թույլ չտալ, որ Հայաստանը գնա եվրոպական ուղով
Որոշեցին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման համար լեգիտիմ հիմքեր ստեղծել
Ատելության քարոզի հասարա-քաղաքական հետևանքները
Որքան գումար է ծախսվել Լծեն-Տաթև ճանապարհը վերակառուցման համար
Բիշքեկից՝ Ալմաթի
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզերում
«Պահիր Քո’ Սուրբ ժողովրդին». Բագրատ Սրբազանը ժողովրդի հետ աղոթում է հանրահավաքին ընդառաջ
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հիմքը
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»
Արարատ գյուղի ավտոտնակներից մեկում հրդեհի բռնկմամբ պայթյուն է տեղի ունեցել

«Պետք է սառը նայել և՛ հաղթանակներին, և՛ նոր ստեղծված իրողություններին». Արտակ Զաքարյան

Երեկ Ֆրանսիայի Սահմանադրական խորհրդի կայացրած որոշման առիթով, համաձայն որի չեղյալ հայտարարվեց Հայոց ցեղասպանության հերքումը քրեականացնող օրինագիծը, «Առաջին լրատվական»-ը ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Զաքարյանին հարցրեց, թե ժամանակը չի՞ արդյոք այս նուրբ, զգացմունքային հարցի վերաբերյալ դադարենք մեկ` դրական քայլը որպես մեր երկրի հաղթանակ համարել, և հիասթափվել, երբ պետությունները առաջնորդվում են սառը հաշվարկով:

Արտակ Զաքարյանը նշեց. «Անկախ նրանից, թե գործընթացը քաղաքական է, թե քաղաքական չէ` արդարության համար պայքարում իհարկե հիասթափություններով չի կարելի ապրել, և մենք հասկանում ենք, որ պայքարում ենք մի խնդրի համար, որը ունի նաև հակառակ մտածող բավական մեծ հատված, այսինքն` կան նաև մարդիկ, ովքեր պայքարում են նաև այդ խնդրի դեմ: Հաշվի առնելով թուրքական լոբբին, տարբեր քաղաքական խնդիրները, հաշվի առնելով, որ խնդիրը նաև Ֆրանսիայի ներքաղաքական բազմաթիվ այլ գործընթացների հետ ուղիղ կամ անուղղակի խաչվում է, այս բոլոր գործընթացները հաշվի առնելով, պետք է շատ սառը նայել և հաղթանակներին, և ժամանակավոր նոր ստեղծված իրողություններին, որոնք այդքան էլ ցանկալի չեն»:

ԱԺ ՀՀԿ-ական պատգամավորը հավելեց նաև. «Ես ավելի շատ այս խնդիրը կապում եմ Ֆրանսիայի ներքին խնդիրների հետ և նաև այն հանգամանքի հետ, որ դա ամբողջությամբ Հայոց ցեղասպանությանը չի առնչվում, այդ թվում՝ նաև հրեաների ցեղասպանության, մյուս ցեղասպանությունների հետ կապված խնդիր է: Սա իրոք քաղաքական հարց է, չնայած իր մեջ պարունակում է շատ խորը քաղաքական, պատմական արդարության հիմքեր, և ընդհանրապես ժողովրդավարության իրավունքի տեսակետից մեծ բազա ունի, բայց իհարկե առաջին հերթին քաղաքական խնդիր է, և քաղաքական պայքարի արդյունքում կարող են լինել տարբեր մոտեցումներ, այդ թվում՝ նաև Ֆրանսիայի Սահմանադրական խորհրդի կայացրած որոշումը: Ուստի այս հարթության վրա որևէ հիասթափություն պետք չի, առավել ևս պետք չի հետ կանգնել այն մտքից, որ այս ճանապարհը, որը անցավ Ֆրանսիան, հայ համայնքը և ամբողջ հայկական սփյուռքը, ապարդյուն էր: Ավելին՝ սա նշանակում է, որ մեր պայքարը ավելի ամուր, էլ ավելի համախմբված պետք է լինի: Իսկ մենք պայքարում ենք ընդամենը մի բանի համար. աշխարհում համընդհանուր ճշմարտության` ցեղասպանությունների դեմ քաղաքակիրթ մարդկության վերաբերմունքի համար, իսկ այդ վերաբերմունքը Ֆրանսիան արտահայտել է երկու պալատներում, դա բավական քաղաքական էներգիա է, որպեսզի նախագահ Սարկոզիի գլխավորությամբ, նրա նախաձեռնությամբ նաև հաջորդ նախաձեռնությունը, որը նույն նպատակն է ունենալու, հաջողությամբ պսակվի: Ինչ վերաբերում է հայկական լոբբիին, նա միշտ նպաստել է և նպաստելու է որպեսզի Հայ դատը որպես այդպիսին իրագործվի»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում