Ամերիկյան The New York Times թերթի փոխանցմամբ՝ ԱՄՆ-ը վստահ է, որ իրանական իշխանությունները կհասցնեն պատասխան հարված, եթե Իսրայելը հարձակվի Իրանի միջուկային օբյեկտների վրա:
Դրա հետ մեկտեղ Իրանը ձգտելու է չհարվածել ամերիկյան մի շարք թիրախների (Պարսից ծոցի նավթային ենթակառույցներ, Աֆղանստանում գտնվող ամերիկացի զինծառայողներ), որպեսզի դրանով իսկ ԱՄՆ-ին չհարկադրի դիմելու ռազմական գործողությունների:
Ամերիկացի պաշտոնյաները վստահ են, որ իսրայելական հնարավոր հարձակման դեպքում Թեհրանը պատասխան հրթիռային հարված կհասցնի Իսրայելին և ձեռնամուխ կլինի արտասահմանում ամերիկացի քաղաքացիական և զինվորական անձանց դեմ ահաբեկչական գործողությունների:
Փորձագետները կարծում են, որ Իրանը ձգտելու է խուսափել իր տարածքում պատերազմ մղելուց, թեև նախազգուշացնում են, որ անհնար է իմանալ, թե ինչպիսի մտադրություն ունի իրանական ղեկավարությունը:
Հիշեցնենք, որ ամերիկյան հետախուզության կարծիքով՝ Իրանը մտադիր չէ ստեղծել միջուկային զենք:







































