ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնն այս պահին շատ սերտ համագործակցում է Լիբիայի իր գործընկերոջ հետ՝ այդ երկրում ճգնաժամը հաղթահարելու համար: Ինչպես հաղորդում է Associated Press-ը, Լիբիայի թեման ԱՄՆ արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավարը բարձրացրել է Սենատի արտաքին կապերի հարցերով կոմիտեի նիստին, որտեղ Քլիթոնը կոչ է արել սենատորներին հանդիպումներ անցկացնել հյուսիսաֆրիկյան այդ երկրի վարչապետ Աբդել Ռահիմ Ալ-Քիբի հետ: Պարզաբանելով Լիբիայում տիրող իրավիճակը՝ Քլինթոնը ընդգծել է նրա տնտեսական պոտենցիայլի վերականգնման հնարավորությունը: Սակայն նա նշել է, որ իշխանություններին առայժմ չի հաջողվում լուծել զինված խմբավորումների խնդիրը:
Քլինթոնը նշել է, որ լիբիացիները լավատեսորեն են նայում իրենց ապագային՝ չնայած այն հանգամանքին, որ «ստիպված են ամեն ինչ զրոյից սկսել»:
Հիշեցնենք. Մուամար Քադաֆիին հավատարիմ զորքերի դիմադրությունն ավարտվեց Քադաֆիի հայրենի Սիրթ քաղաքի անկումից և 2011 թ. հոկտեմբերի 20-ին Ջամահիրիայի առաջնորդ Մուամար Քադաֆիի սպանությունից հետո:










































