Փետրվարի 27-ին` ժամը 14.05-ին, ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել Երևանի հարսանյաց սրահներից մեկի 29-ամյա մատուցողին:
Վերջինս փետրվարի 12-ին զույգի հարսանյաց հանդիսության ընթացքում նորապսակների սեղանից գողացել է հարսանյաց նվերներից մեկը` ծրար, որի մեջ եղել է 320.000 դրամ:
Ոստիկանությունից «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում են, որ կատարվում է նախաքննություն:










































