Թուրքական Dünya Bülteni կայքի փոխանցմամբ՝ Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդը չեղյալ է հայտարարել Հայոց ցեղասպանության հերքումը քրեականացնող օրինագիծը: Այն հակասում է Ֆրանսիայի Սահմանադրության 33-րդ հոդվածին:
Հիշեցնենք, որ 2011 թվականի դեկտեմբերի 22-ին Ֆրանսիայի Ազգային ժողովը, իսկ 2012 թվականի հունվարի 23-24-ը Սենատն ընդունել էին այդ օրինագիծը: Սակայն դրանից հետո` հունվարի 31-ին, տվյալ օրինագիծը հակասահմանադրական ճանաչելու և չեղյալ հայտարարելու հարցով Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդ դիմեցին Ազգային ժողովի 65 և Սենատի 77 անդամներ:







































