Իտալիայի ֆուտբոլի միության կարգապահական կոմիտեն 3 խաղով որակազրկել է Ա Սերիայի գործող չեմպիոն «Միլան»-ի կենտրոնական պաշտպան Ֆիլիպ Մեքսեսին: Հիշեցնենք, որ Իտալիայի ընթացիկ առաջնության 25-րդ տուրում կայացած «Յուվենթուս»-ի հետ խաղում ֆրանսիացին բռունցքով հարվածեց իր նախկին թիմակից Մարկո Բորիելլոյին: Միաժամանակ կիսապաշտպաններ Սալլի Մունտարին ու Անդրեա Պիռլոն, ովքեր նույնպես աչքի ընկան կոպիտ խաղով, չորակազրկվեցին:
Այսպիսով` Մեքսեսը բաց կթողնի «Պալերմո»-ի, «Լեչե»-ի ու «Պարմա»-ի հետ խաղերը:












































