ԱՄՆ-ի ավելի քան 40 մլն բնակիչ այս տարի դիտել է «Օսկար» մրցանակաբաշխության արարողության հեռարձակումը: Շոուն կիրակի երեկոյան հեռարձակվել է ABC հեռուստատեսության
ուղիղ եթերով: Իսկ անցյալ տարի շոուի ընթացքին հետևել էր 37.6 մլն ամերիկացի:
Այս տարի հաղթանակ է տարել «Արտիստը» սև-սպիտակ համր ֆիլմը`արժանանալով միանգամից հինգ ոսկե արձանիկի. Միշել Հազանավիչուսը հաղթել է «Լավագույն ռեժիսոր» անվանակարգում` շրջանցելով մի շարք հայտնի ռեժիսորների, իսկ ֆիլմի գլխավոր դերակատար, ֆրանսիացի Ժան Դյուժարդենը ճանաչվել է «Լավագույն դերասան»: Այս ֆիլմը ոսկե արձանիկի է արժանացել նաև «Զգեստի լավագույն դիզայն» և «Լավագույն ձայնային ուղեկցում» անվանակարգերի համար:
Մրցանակաբաշխության անցկացման բոլոր տարիների ընթացքում ամենամեծ թվով կինոսիրողներ հեռուստացույցների առջև հավաքվել են 1998 թ., երբ ռեժիսոր Ջեյմս Քեմերոնի «Տիտանիկ» ֆիլմը արժանացել էր ռեկորդային թվով՝ 11 մրցանակների:
Այդ տարի «Օսկար»-ի ուղիղ եթերին հետևել է 55.2 միլիոն ամերիկացի: Մրցանակաբաշխությունը ուղիղ եթերով հեռարձակվել է ավելի քան 225 երկրներում:
Սակայն այս տարի գրեթե նույնքան հեռուստադիտող դիտել է նաև «Գրեմմի» երաժշտական մրցանակաբաշխության արարողության հեռարձակումը: Այն փետրվարի 12-ին դիտել է 39.9 մլն ամերիկացի,- տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը:











































